ԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկում

Սոցիալական ցանցերում գովազդվում է «My Fin» անունով ընկերություն, որն առաջարկում է 1 հպումով սպառողական վարկեր՝ մինչև 5 մլն դրամ, սկսած 12.5 տոկոսից, 18-65 տարեկան անձանց համար:

ՀՀ Կենտրոնական բանկը նախազգուշացնում է՝ «My Fin UCO» անվանումով որևէ ընկերության ԿԲ-ի կողմից ֆինանսական գործունեություն իրականացնելու լիցենզիա չի տրամադրվել։ Սա նշանակում է, որ տվյալ ընկերության գործունեությունը Կենտրոնական բանկի վերահսկողությունից դուրս է:

Զեղծարարություններից և ֆինանսական կորուստներից խուսափելու նպատակով ԿԲ-ն հորդորում է քաղաքացիներին օգտվել բացառապես բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական կազմակերպություններից:

Lur24.am