Ամուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան

ՌԴ Ամուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Տու-95 ռազմավարական հրթիռակիր ռմբակոծիչը վթարի է ենթարկվել Ամուրի մարզում ուսումնամարզական թռիչքի ժամանակ»,– նշում է գերատեսչությունը։

Անձնակազմի անդամներից 6–ը մահացել են, մեկը՝ վնասվածքներ ստացել։

Lur24.am