«Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց

Երգչուհի Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց: Այս մասին երգչուհին հայտնել է իր ինստագրամյան էջի միջոցով:

«Կովկասյան ընտանիքներում ամուսնալուծությունը դա հսկայական մարտահրավեր է կնոջ համար: Հաճախ աջակցության փոխարեն նրանց դատապարտում են, մեղադրում են, նույնիսկ զրպարտում: Բոլոր «մեղավորներին» փնտրում են միայն կնոջ մեջ և հաճախ նրա ընտրությունը դիտարկվում է որպես ընտանիքի ամոթ:

Ինձ թվում է, որ մեզանից յուրաքանչյուրը կարող է օգնել ամուսնալուծության միջով անցած կանանց: Աջակցեք խոսքերով, մոտ եղեք, մի՛ դատեք նրանց: Եկեք ասենք նրանց, որ իրենց ընտրությունը դա իրենց իրավունքն է, այլ ոչ թե իրենց սխալը: Թող յուրաքանչյուր կին իմանա, որ ինքը միայնակ չէ, որ ամուսնալուծությունից հետո կյանքը կարող է էլ ավելի երջանիկ լինել:

Եթե դուք գտնվում եք նման իրավիճակում, իմացեք, որ դուք գնալու տեղ ունեք, մեր «կանանց ակումբ»-ը սիրով կաջակցի ձեզ իր խորհրդով, ջերմությամբ և մեծ սիրով»,- ասել է Անահիտ Սիմոնյանը:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Anahit Simonyan (@anahitsimonyan)

Lur24.am