Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով

Հավաքական Արևմուտքը ներքին հակամարտություններ է հրահրում և փորձում «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների հանդիպման 20-րդ հանդիպմանը։

«Հավաքական Արևմուտքը հրահրում է ներքին հակամարտություններ, լարվածության օջախներ և չի խորշում տարբեր կեղտոտ աշխարհաքաղաքական տեխնոլոգիաներն օգտագործելուց՝ լայնամասշտաբ տեղեկատվական պատերազմների կազմակերպումից մինչև ուղղակի «գունավոր հեղափոխություններ» սանձազերծելը, ինչպես հիմա փորձում են անել Վրաստանում»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

ՌԴ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը նույն հանդիպմանը ևս ասել է, որ Վրաստանում նոր «գունավոր հեղափոխություն» իրականացնելու փորձեր են ձեռնարկել արևմտյան հետախուզական ծառայությունները։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

Lur24.am