Փաշինյանն օպերատիվ կապով խոսե՞լ է Ալիևի հետ. ըստ խոսնակի՝ պարզից էլ՝ պարզ է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս 2018 թվականի հոկտեմբերի 18-ին լրագրողների հետ զրույցում տեղեկացրել էր իր և Ադրբեջանի նախագահի միջև եղած օպերատիվ կապի մասին, որի օգնությամբ անհրաժեշտության դեպքում կես ժամվա ընթացքում կարելի է տեղեկությունների փոխանակում կատարել: Արդյոք դեռ շարունակում են օպերատիվ կապի մեջ գտնվել և արդյոք Տավուշի ուղղությամբ թշնամու վերջին հարձակումից հետո որևէ կապ հաստատվել է Ադրբեջանի նախագահի հետ՝ ԼՈՒՐԵՐ.com-ը փարձեց պարզել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանից:

«Պարզից էլ՝ պարզ է»,- ի պատասխան մեր հարցի ասաց վարչապետի մամուլի խոսնակը՝ նշելով, որ այս պահին որևէ մեկնաբանություն չեն տալիս, դրանց սպասենք օրվա երկրորդ կեսից հետո:

Հիշեցնենք, որ օպերատիվ կապ ստեղծելու մասին Փաշինյանը և Ալիևը համաձայնության էին եկել 2018-ի սեպտեմբերին վերջին՝ Դուշամբեում: