Հզոր պայթյուն` չինական հյուրանոցում. կան տուժածներ (տեսանյութ)

Չինաստանի Գուանդուն նահանգի Չժուհայ քաղաքի հյուրանոցներից մեկի մոտակայքում գազի պայթյուն է տեղի ունեցել:

Պայթյունի հետևանքով տուժել է 3 մարդ.  երկուսը ստացել են թեթև վնասվածքներ, մեկը` այրվածքներ:

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել «Տենհու» հյուրանոցի մոտ: Սկզբից սրճարանում է հրդեհ բռնկվել, ապա մի քանի րոպե անց որոտացել է պայթյունը: