Դաղստանում հարսնացուն հուզմունքից մահացել է իր հարսանիքի օրը

Դաղստանի Մուրգուկ գյուղում հարսնացուն մահացել է իր հարսանիքի օրը՝ նախնական վարկածով՝ հուզմունքից, հայտնում է Ռուսաստանի մարզային վարչության կայքը: Նշվում է, որ աղջիկը անհանգստացել է և ընդունել հանգստացնող դեղահաբեր, բայց նրա վիճակը չի կայունացել։ Նա մահացել է հիվանդանոց տանելու ճանապարհին: Ընթանում է նախաքննություն։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու մահվան ճշգրիտ պատճառը: