Երեխաները սեպտեմբերին չպետք է դպրոց հաճախեն. նոր տեղեկություն

Կոչ եմ անում դպրոցականների ծնողներին՝ սեպտեմբերին ոչ մի երեխայի դպրոց չուղարկել: Հասկանում ե՞ք, մենք ինչ էլ որ ասենք ու անենք, բայց որոշիչ է ժողովրդի մոտեցումը:

Մի՜ ուղարկեք և վերջ: Թող իշխանությունը նահանջի: Բա Փաշինյանն ասում էր՝ ժողովուրդն է որոշողը: Դե, սիրելի՜ ժողովուրդ, որոշեք. պետք է՞ այն դպրոցը, որտեղ կաթից նոր կտրված երեխայի միտքը պետք է ապականեն «սեռական դաստիարակություն» կոչված խեղկատակ մտքերով…

Պետք է՞ այն դպրոցը, որը մի քանի հոցու բարեկեցությանը ծառայող դիմակներ պարտադրելու միջոցով քայքայի ձեր երեխայի առողջությունը… Ոչ մի երեխա չպետք է ենթարկվի ֆիզիկական ու հոգեկան սպանդի… ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյան