Ադրբեջաներենի եւ թուրքերենի ուսուցումը կազմակերպվելու է ավագ դպրոցներում

367

Շուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ

Ինչպես հայտնի է, «Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչեւ 2030 թվականը զարգացման պետական ծրագրով» նախատեսված է նաեւ հարեւան երկրների (պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, ադրբեջաներեն) լեզուների դասավանդման ներդրում կրթական համակարգում:

Տարածաշրջանային լեզուների ուսուցման գործընթացը այս տարվանից մեկնարկել է Հայաստանի 23 դպրոցներում։ Ներկայացված տվյալների համաձայն՝ 23 դպրոցներից 7-ում դասավանդվում է պարսկերեն, 3-ում՝ վրացերեն, 9-ում՝ թուրքերեն, 4-ում՝ ադրբեջաներեն: Տվյալ 23 դպրոցներում այդ լեզուները դասավանդվում են կա՛մ խմբակի ձեւաչափով, կա՛մ 3-րդ օտար լեզվի, կա՛մ երկու ձեւաչափերով միաժամանակ:

Ծրագրի համաձայն, ադրբեջաներենի եւ թուրքերենի ուսուցումը կազմակերպվելու է բացառապես ավագ դպրոցներում` 10-12-րդ դասարանների սովորողների համար: Իսկ վրացերենի եւ պարսկերենի ուսուցումը կազմակերպվում է կրտսեր ու միջին դասարաններից սկսած:

Ինչ վերաբերում է մասնագետներին, ապա բոլոր նրանք, որոնք ծրագրի շրջանակում տարածաշրջանային լեզու դասավանդելու ցանկություն են հայտնում, տրամադրվում է տարածաշրջանային լեզուներով ուսուցում իրականացնելու պատրաստակամություն հայտնած հաստատությունների ցանկը: Իսկ նման հաստատությունների թիվը շուրջ 400 է։

Ավելի վաղ՝ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը նշել էր, որ դպրոցներում այս ծրագիրը պատկերացնում են որպես երրորդ լեզու, բայց պարտադիր ուսուցման ներդրում չի լինելու: Կլինի պիլոտային ծրագրի տեսքով, որի արդյունքների հիման վրա էլ հետագայում կմեկնարկի դասագրքերի ստեղծման գործընթացը։