Սա է պատճառը, որ երկու-երեք օրում 300-ին մոտեցող զոհ ունենք

677

Շուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ

«Մեկ Հայաստան» կուսակցության փոխնախագահ, քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Ինձ չի հետաքրքրում, թե ով կանգնեցրեց պատերազմը ԱՄՆ, թե Ռուսաստանը, դա թող քննարկեն քաղաքականությունից կմ-ով հեռուները: Ինձ հետաքրքրում է, որ իմ բանակն այնքան զինված լինի, մարտական ոգին այնքան բարձր լինի, գերագույն գլխավոր հրամանատարն ու ԳՇ պետը այնքան զիլ ու պինդ լինեն բանակի ու զինվորի մեջքին կանգնած ու ապահոված, որ նա առյուծ կտրի, գնա առաջ, կռիվ տա, պաշտպանի ու գրավի: Ոչ թե լսի, թե իր գերագույն գլխավոր հրամանատարն ինչպես է արդարանում, որ իրեն զենք չեն վաճառում, ինչպես է խոսք փոխում, ու խաղաղություն ու կապույտ երկինք մուրում, իսկ իր ԳՇ պետն էլ հայ զինվորի մարտական ոգին բարձրացնելու ու հանուն իր հող ու ջրի նրան գիշատիչ պատվախնդրությամբ լցնելու փոխարեն, օտարածին իրավապաշտպան ՀԿ-ի մելամաղձոտ շեշտադրումներով ԶԼՄ-ներին պատմի ադրբեջանցիների վայրագությունների մասին:

Սա է պատճառը, որ երկու-երեք օրում 300-ին մոտեցող զոհ ունենք: Սա է պատճառը, որ ռազմիկ տղերքին ինչքան էլ պացիֆիստ եք սարքում ձեր վարքաբանությամբ, մեկա էդ տղեքը առյուծ կտրող են, ցավոք դիմացից շակալներով շրջապատված, իսկ թիկունքից էլ թիթեռ նկարողներներով շրջապատված:

Նկատած կլինեք, որ ի տարբերութուն 44 օրյա պատերազմի, երբ ողջ ազգը ոտքի էր կանգնել և առաջնագիծ էր ապահովում, կռվելու ու հաղթելու ռեսուրսով ու ձգտմամբ, այս օրերին դա այլևս չկար: Դրա փոխարեն բոլոր ինձ հանդիպած զրույցներում կար մեկ բան «Էլի գնամ, էլի կռվեմ, էլի բոյ տամ թեկուզ վարի գնամ, բայց իմանամ, որ թիկունքս ամուրա, մեջքիցս չեն խփելու ու կամանդուշիս էլ խաղաղասեր թիթեռ նկարող հանձնողը չի»:

Իրականությունը դաժան է, բայց պատերազմի վախը մեր մեջ չէ, պատերազմի վախը մեր մեջ մտցրել են, որ իրենց ազատեն պատասխանատվության բեռից, մեզ դարձնելով իրենց կերպին և բովանդակությանը հետևող, որ մենակ չմնան այդ մեղքը կիսող: Կհամաձայնեք, թե չէ, բայց ազգերն ու պետությունները կամ փրկվում կամ կործանվում են պատերազմելով, ես խաղաղություն մուրացող և փրկված պետություն չեմ տեսել: Սահմանապահ առյուծ զինվորին պացեֆիստ պատանյակ դարձնող իշխանությունը քաղաքական մուրացիկությունից բացի ուրիշ այլ բանի ունակ չէ:

P.S. Շարունակեք ձեր աշխարհաքաղաքական դիլետանտ դիսկուրսներն ու վեճերը, որը վերածվել է ժամավաճառության, երբ գտնեք, թե ո՞վ կանգնեցրեց այս պատերազմը ԱՄՆ, թե Ռուսաստանը, Փելոսին, թե Պուտինը , ՀԱՊԿը, թե ՆԱՏՈՆ նորը կսկսվի և նորի մեջ է այս երկրի լինել չլինելու միակ շանսը: Միակ շանսը առյուծ զինվորի ու հաղթելու կամք ունեցող հրամանատարի մեջ է զոհվելու ու մարտիրոսվելու պատրաստակամությամբ, բայց մի պայմանով, երբ թիկունքիդ կանգնած է բոյ տվողը, ամուրը , զիլը, տղամարդավարի պատվախնդիրը և հարց լուծողը,  ոչ թե բողոքող ու տկար «մեզ զենք չեն վաճառում», «մեզանից սա են ուզում» , «մեզ չեն օգնում» « ինձ սխալ են հասկացել ես դա նկատի չունեի» ոճով խաղաղասիրություն մուրացողը»: