Գրում եմ այս տողերը սրտի մեծ ցավով. Գոհար Ավետիսյանն անդրադարձել է իր Ինստագրամի էջից դրոշը հեռացնելու արձագանքներին

691

Շուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ

Ռուսաստանաբնակ Գոհար Ավետիսյանն անդրադարձել է իր և իր ինստագրամի էջից դրոշը հեռացնելու բուռն արձագանքներին…

«Գրում եմ այս տողերը սրտի մեծ ցավով…
Երբեք չէի պատկերացնի, որ կգա այս օրը: Այս մի քանի օրվա ընթացքում ես հետևում եմ, թե ինչպես եք փորձում իմ պատիվը խեղաթյուրեք և գետնով տաք, մյուս ռուսական բլոգերներին՝ հայկական ծագմամբ և ոչ միայն… Ինչքան չարություն ու նեգատիվություն եք ամեն օր տարածում:

Իզուր մի ջանացեք, ես ձեզ սիրել եմ, սիրում եմ ու կսիրեմ մինչև վերջին շունչս: Ուղղակի դուք մոլորվել եք, ուղղակի ցավը պարուրել է ձեր սրտերը ու դուք չեք զգում, թե ինչ եք անում… Մի քանի տմարդիներ ձեզ խամաճիկների են վերածել և փորձում են ձեր իսկ զգացմունքների հաշվին իրենց խաղերը խաղալ, փորձում են հային հայի դեմ կռվի հանել: Դուք ուղղակի մի պահ կանգ առեք և միացրեք ձեր ուղեղը, միացրեք ձեր սրտերը՝ այնտեղ Աստվածն է: Լսեք ինքներդ ձեզ – Այնտեղ ճշմարտությունն է և նրանից ոչ ոք չի կարող թաքնվել…
Իմ ՀԱՅ ազգը ամենաճշմարիտ ու հավատք ունեցող ազգն է՝ այդպես է եղել միշտ…

Իմ ազգն առաջինն է ընդունել քրիստոնեություն և տարածել այն ամբողջ աշխարհով: Երբ իմ ազգին վտարում էին, սպանում էին և մորթում, նրանք միշտ ընտրում էին գթասրտությունն ու Աստծուն: Իմ ազգը փրկել է անմեղ մարդկանց ու էական չէ նա եղել է թշնամու կինը, թե երեխան: Մենք միշտ ընտրել ենք Աստծուն և մեր քույրերն ու եղբայները մեզ համար իրենց կյանքն են տվել, որպեսզի մենք մնանք ՄԱՐԴ…
Այսօր դուք ցավից մոռացել եք ամեն ինչ ու հանդես եք գալիս դատավորի կարգավիճակով: Բայց մեր միակ դատավորն Աստված է և մի օր մենք բոլորս նրա առաջ ենք կանգնելու: Ես հասկանում եմ, ձեր սրտում կրակ է վառվում ինչպես և իմ, ցավը ոչնչացնում է ձեզ: Դուք գոռում եք, թե իբր ես հեռացրել եմ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐՈՇՆ իմ էջից, բայց ինչ որ մեկը ֆոտոշոփով հեռացրել է այն և հանձնել ձեր դատին՝ մակագրելով իբր թե պատերազմի սկսելու օրվանից հեռացրել եմ: Դա աբսուրդ է…