Ֆրանսիան և Թուրքիան արգելափակել են ՀՀ-ի և Ադրբեջանի հետ համագործակցությունը խորացնելու ՆԱՏՕ-ի ծրագիր

ՆԱՏՕ-ի և Հայաստանի ու Ադրբեջանի միջև համագործակցությունը խորացնելու փորձերը բախվել են դժվարությունների՝ Ֆրանսիայի և Թուրքիայի միջև առկա տարաձայնությունների պատճառով, այն ժամանակ, երբ Ռուսաստանը աստիճանաբար թուլացնում է իր ազդեցությունը տարածաշրջանում։ Այս մասին գրում է Politico-ն։

Ֆրանսիան հրաժարվել է հավանություն տալ Բաքվի հետ նոր գործընկերության ծրագրին՝ որպես հիմնական պատճառ նշելով Ֆրանսիայի քաղաքացու կալանավորումը Ադրբեջանում։ Այս մասին հայտնել են ՆԱՏՕ-ի երեք դիվանագետներ, որոնց անանունություն է տրվել՝ ազատ խոսելու նպատակով։

Ի պատասխան՝ Թուրքիան, իր հերթին, արգելափակել է Հայաստանի հետ համանման ծրագրի երկարաձգումը՝ ի նշան համերաշխության իր մերձավոր դաշնակից Ադրբեջանի նկատմամբ, նշել են նույն աղբյուրները։

ՆԱՏՕ-ի հինգ դիվանագետների խոսքով՝ Կովկասի երկու երկրները՝ Հայաստանը և Ադրբեջանը, ձգտում են խորացնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ զորավարժությունների, ռազմական պատրաստության և այլ ոլորտներում։

Սակայն, նրանց խոսքով, այդ համագործակցության ծրագրերից երկուսն էլ արդեն ավելի քան մեկ տարի գտնվում են անորոշ վիճակում և առաջընթաց չեն գրանցում։

Lur24.am