Սպասվում են հորդառատ անձրեւներ, կարկուտ. օդի ջերմաստիճանը կնվազի

Հուլիսի 5-ից 8-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում, 9-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ Հուլիսի 5-7-ն առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։

Քամին արևմտյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 5-6-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։

«Հայպետհիդրոմետ»–ից NEWS.am–ին հայտնում են, որ Երևանում Հուլիսի 5-9-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 5-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։

Մոտակա գիշերը մայրաքաղաքում կլինի +16+18, վաղը ցերեկը՝ +27+29։

Օդի ջերմաստիճանը շրջաններում՝

Շիրակում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +19+24,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +19+22,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +13+15, ցերեկը՝ +24+27,

Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +18+22,

Լոռիում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +21+25,

Տավուշում՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +21+24,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +18+22,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +23+27,

Արարատում՝ գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +27+30,

Արմավիրում՝ գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +27+30,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +18+22,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +15+19, ցերեկը՝ +27+30,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +28+31,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +22+25։

Lur24.am