«Ռեալ Մադրիդ»-ը պահանջել է, որ ՈՒԵՖԱ-ն «Բարսելոնային» 23 տիտղոսից զրկի

Իսպանական «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբը պահանջել է, որ ՈՒԵՖԱ-ն զրկի կատալոնական «Բարսելոնային» 23 տիտղոսից, հայտնել է «Diario AS»-ը։

2023 թվականին «Բարսելոնային» մեղադրանք է առաջադրվել կաշառքի գործով, որը կապված է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական մրցավարների կոմիտեի նախկին փոխնախագահ Էնրիկե Նեգրեյրային վճարումների հետ։

2001-ից 2018 թվականներին Նեգրեյրան ստացել է մոտ 7 միլիոն եվրո «Բարսելոնայի» համար ենթադրյալ խորհրդատվական աշխատանքի համար։

Lur24.am