Մեծ տրանսֆեր հայկական ֆուտբոլում․ «Նոա» ՖԱ-ի հարձակվողը տեղափոխվեց սերբական Սուպերլիգա

Նարդին Մուլահուսեյնովիչը տրանսֆերային համաձայնագրով տեղափոխվում է Սերբիայի փոխչեմպիոն «Վոյվոդինա»։

Նարդինը «Նոային» էր միացել բոսնիական «Զրինսկիից» 2025/26 մրցաշրջանի սկզբում։ Մեկ մրցաշրջան անց «Նոան» ֆուտբոլիստին վաճառել է նախկին տրանսֆերային արժեքից երեք անգամ ավելի բարձր գումարով։

Հայկական ակումբներն արդեն վաճառում են ֆուտբոլիստներին, և ոչ թե միայն ձեռք բերում։ «Նոայի» մարզաշապիկով 28-ամյա հարձակվողը մասնակցել է 43 հանդիպման՝ դառնալով 16 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Այդ ընթացքում Մուլահուսեյնովիչը դարձել է Հայաստանի Գավաթակիր և Սուպերգավաթակիր։

Նարդին Մուլահուսեյնովիչը նաև միակ ֆուտբոլիստն է ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի պատմության մեջ, որը գոլի հեղինակ է դարձել 5 անընդմեջ խաղում։

Lur24.am