Նեթանյահուն ավելի լավ հնարավորություն չի ունենա․ WP

Իրանի հետ զինված հակամարտության ավարտից հետո Իսրայելը կարող է սկսել Սիրիայի և Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների կարգավորումը: Այս մասին գրել է The Washington Post թերթը:

«Քաղաքական տեսանկյունից Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ավելի լավ հնարավորություն չի ունենա, քան Իրանում հաջողությունից հետո։ Նա կարող է տարածաշրջանային համաձայնագիր կնքել Սիրիայի հետ, երկխոսություն սկսել Սաուդյան Արաբիայի հետ, վերադարձնել պատանդներին», — ասվում է նյութում։

Նշվում է, որ արաբական երկրների հետ Աբրահամի համաձայնագրերի հնարավոր ընդլայնման թեմային են նվիրված Սպիտակ տանը Նեթանյահու-Թրամփ կայանալիք բանակցությունները: «Ամերիկյան առաջնորդը հույս ունի՝ Իրանի հետ հրադադարը կարող է հիմք հանդիսանալ Մերձավոր Արևելքում շատ ավելի ամուր խաղաղության համար», — նշում է պարբերականը:

Lur24.am