«Բավարիան» կփորձի ձեռք բերել Լուիս Դիասին

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» կփորձի ձեռք բերել Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» եւ Կոլումբիայի հավաքականի եզրային հարձակվող Լուիս Դիասին, հաղորդում է Bild-ը։

«Բավարիայի» մարզական տնօրեն Մաքս Էբերլը բանակցում է Լուիս Դիասի ներկայացուցիչների հետ։

28-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչեւ 2027թ․ հունիս։

Transfermarkt-ը Լուիս Դիասի տրանսֆերային արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։

Lur24.am