Պուտինը անձամբ շնորհավորել է Կադիրովի որդուն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ շնորհավորել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի 17-ամյա որդուն՝ Ադամին հարսանիքի կապակցությամբ: Այս մասին հայտնել է Չեչնիայի ղեկավարը Telegram-ի իր ալիքում։

Ռամզան Կադիրովը շնորհակալություն է հայտնել Նախագահին նորապսակներին ուղղված ջերմ շնորհավորանքների և ամբողջ չեչեն ժողովրդին ուղղված անկեղծ բարեմաղթանքների համար:

«Ձեր բարի սիրտն ու ազնվականությունը մի բան են, որը մենք խորապես գնահատում ենք ձեր մեջ: Այս շնորհավորանքը ուշադրության հրաշալի դրսևորում էրորը մենք երբեք չենք մոռանա», — գրել է Չեչնիայի ղեկավարը։

Lur24.am