ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի աջակցման հարցերով հասարակական խորհուրդ է ստեղծվել

Ստեղծվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի աջակցման հարցերով հասարակական խորհուրդ։ Այդ մասին հայտնում են նախարարությունից։

Նշվում է, որ խորհուրդը խորհրդակցական մարմին է, որի նախագահը ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն է։

Խորհուրդը զբաղվելու է Կառավարության կողմից ԼՂ-ից բռնի տեղահանված հայերին վերաբերվող նախագծերը, որոշումները քննարկելու, նրանց կարծիքները և մոտեցումները պարզելու, որոշումներն ավելի թիրախավորված և կարիքահենք դարձնելու հարցերով։ Ինչպես նաև Կառավարության ծրագրերը խորհրդի անդամների միջոցով Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատած ազգաբնակչությանն իրազեկելու և ճիշտ ուղղորդելու նպատակով։

Խորհրդի անդամների միջոցով կհավաքագրվեն նաև ԼՂ-ից բռնի տեղահանվածներին հուզող խնդիրները, հարցերը, որոնք կընդգրկվեն Խորհուրդի նիստերի օրակարգում և լուծումներ կգտնեն։

Խորհրդի կազմում ընդգրկվել են ՀՀ մարզպետները, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը և ԼՂ-ից բռնի տեղահանված այն հայերը, որոնց առաջադրել են Երևանի քաղաքապետը և ՀՀ մարզպետները՝ ՀՀ համայնքապետերի հետ սերտ համագործակցությամբ։

Lur24.am