Իրանը հայտարարում է, որ խոցել է Իսրայելի ռազմաօդային ուժերի ևս մեկ F-35

Իրանի ՀՕՊ համակարգերը խոցել են Իսրայելի ռազմաօդային ուժերի ևս մեկ F-35 գերժամանակակից կործանիչ: Այս մասին հայտնել է Իրանի պետական ​​հեռուստառադիոընկերությունը:

Ըստ աղբյուրի, օդաչուն դուրս է թռել խոցված ինքնաթիռից, նրա ճակատագիրը անհայտ է: Կործանիչը խոցվել է Իրանի արևմուտքում, նշել է հեռուստաալիքը:

Lur24.am