Temu-ից օգտվողներին խորհուրդ է տրվում փոխել գաղտնաբառը. Անձնական Տվյալների պաշտպանության գործակալություն

Անձնական Տվյալների պաշտպանության գործակալությունը հայտարարություն է տարածել.

«Temu առցանց առևտրի խանութից օգտվողներին խորհուրդ է տրվում փոխել գաղտնաբառը անվտանգության նկատառումներից ելնելով»:

Հիշեցնենք, որ վերջերս առևտրային բում առաջացրած Temu օնլայն շոփից արդեն հաստատված անձնական տվյալներ են արտահոսել։

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը գրում է․

«Հիշու՞մ եք, մի շաբաթ առաջ Թեմուի մասին էի գրել, անձնագրի տվյալների։ Էդ որ ասում էի, արտահոսքը եղավ։ Մանրամասները Լևոնի մոտ»:

CayberHuab-ի ինժեներ Լևոն Իսաջանյանը գրում է.

«Ես ինչպես հասկանում եմ, ՀՀ ում օգտագործում են temu պլատֆորմը օնլայն առևտրի համար։
Ըստ Threat Actor -ը կարողացել է էքսֆիլտրացնել 87 միլիոն հաճախորդի տվյալ։ Որտեղ նշված է որ այնտեղ կան ՀՀ տվյալներ։ Ու ոնց հասկանում արտահոսել է UserId, Username, e-mail, address, IP address, Gender, Phone Number, DOB: Կան այլ տվյլաներ, որոնք գտնվում են Boolean մակարդակում։ Ինչը հնարավոր չէ իդենտիֆիկացնել։ Մինչ չլինի ամբողջ տվյալների շտեմարանը»:

Lur24.am