Կվարացխելիան կպարգևատրվի Սուրբ Գեորգիի Հաղթանակի շքանշանով

Վրացի ֆուտբոլիստ Խվիչա Կվարացխելիան, որը «Պարի Սեն Ժերմեն»-ի կազմում Չեմպիոնների լիգայի եզրափակչում գրավել է Միլանի «Ինտեր»-ի դարպասը, կպարգևատրվի Սուրբ Գեորգիի Հաղթանակի շքանշանով, հայտնում է «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայությունը:

Կվարացխելիան կստանա շքանշան՝ Չեմպիոնների լիգայի եզրափակչում հաղթանակի համար։ Այս մասին Վրաստանի վարչապետը հայտարարել է կառավարության նիստում։

«Մենք ունենք ավանդույթ, որ երբ մեր մարզիկները մեծ նվաճումներ են ունենում, մենք նրանց հանձնում ենք բարձրագույն պետական ​​պարգևները։ Կարծում եմ, որ Չեմպիոնների լիգայում հաղթանակը հենց այնպիսի հաջողություն է, որը արժանի է նման բարձր գնահատականի», — ասել է Իրակլի Կոբախիձեն։

Lur24.am