Զելենսկու ինքնաթիռը մեկնել է ԱՄՆ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու Airbus A319 ինքնաթիռը մեկնել է ԱՄՆ։ Այս մասին տեղեկանում ենք FlightAware-ի տվյալներից։

Ըստ աղբյուրի՝ ուկրաինացի առաջնորդի ինքնաթիռը լեհական Յասիոնկա օդանավակայանից երկուշաբթի երեկոյան մեկնել է Իռլանդիա, որտեղ կանգ է առել մի քանի ժամով։ Այնուհետև ինքնաթիռը մեկնել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի Էնդրյուս ռազմաօդային բազա։

Ուկրաինական Strana հրատարակության տվյալներով՝ ԱՄՆ է մեկնել նաև Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։

Lur24.am