Անվճար ոչինչ չկա․ Թրամփը՝ Զելենսկուն

ԱՄՆ — ն չի ցանկանում Ուկրաինային անվճար փոխանցել Patriot զենիթահրթիռային համալիրները, սակայն պատրաստ է վաճառել դրանք։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

«Ուկրաինան ավելի ու ավելի է մտահոգված ամերիկյան արտադրության Patriot ՀՕՊ համակարգեր գնելու անհրաժեշտությամբքանզի պաշարները սպառվում են, իսկ նոր վարչակազմը չի ցանկանում ավելի շատ համակարգեր ուղարկել», — ասվում է նյութում: «ԱՄՆ-ն պետք է որոշակի քանակություն պահպանի սեփական պաշտպանության համար՝ Իրանի կամ այլ հակառակորդի կողմից հարձակման դեպքում», — ասել աղբյուրը:

 

Սակայն Կիևում կարծում են, որ Թրամփի վարչակազմը պատրաստ կլինի ավելի շատ Patriot վաճառել երկրին, այլ ոչ թե ուղարկել դրանք որպես օգնություն: Ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ չի ակնկալում, որ Վաշինգտոնը կարգելափակի ապագա ՀՕՊ համակարգերի վաճառքն Ուկրաինային, բայց հասկանում է, որ Սպիտակ տունը «դրանք անվճար չի տա»:

Lur24.am