Կադիրովը պատմել է Պուտինից ստացած օգտակար խորհրդի մասին

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը պատմել է, թե ինչ է անում, երբ ինչ-որ մեկի վրա բարկացած է լինում: Պատասխանելով  Чечня Сегодня գործակալության հարցին՝ քաղաքական գործիչն ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իրեն օգտակար խորհուրդ է տվել այս հարցում։

«Ռուսաստանի նախագահն ինձ մի խորհուրդ տվեց. երբ դու շատ զայրացած ես, պետք է այդ մտքով պառկես քնելու: Զայրույթը կանցնի, և ամեն ինչ լավ կլինի: Ես դա անում եմ, և ամեն ինչ լավ է լինում», — ասել է Չեչնիայի ղեկավարը:

Lur24.am