«Ալ Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է պատմության մեջ առաջին մարդը, որը խոշորագույն սոցցանցերում ընդհանուր առմամբ 1 միլիարդ բաժանորդ ունի։ Ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին՝ 39-ամյա ֆուտբոլիստն այս արդյունքին հասել է սեպտեմբերի լույս 13-ին։
Ռոնալդուն անձնական օգտահաշիվներ ունի Instagram, Facebook, Х, YouTube, Kuaishou և Weibo սոցցանցերում։
«Մենք պատմություն ենք կերտել՝ 1 միլիարդ բաժանորդ: Սա ավելին է, քան պարզապես թիվ, սա մեր ընդհանուր կրքի, մղման և սիրո հաստատումն է խաղի հանդեպ և ոչ միայն: Մադեյրայի փողոցներից մինչև աշխարհի ամենամեծ մարզադաշտերը ես միշտ խաղացել եմ իմ ընտանիքի և ձեզ համար և հիմա մենք հասել ենք 1 միլիարդի։ Լավագույնը դեռ առջևում է, և մենք կշարունակենք պայքարել, հաղթել և միասին պատմություն կերտել», — գրել է Ռոնալդուն Х-ի իր միկրոբլոգում։