ԱՄՀ-ն Ուկրաինային 1,1 մլրդ դոլար կհատկացնի

Արժույթի միջազգային հիմնադրամի և ուկրաինական իշխանությունների ներկայացուցիչները համաձայնություն են ձեռք բերել 15,6 միլիարդ դոլար արժողությամբ տրանշ հատկացնելու մասին։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է ԱՄՀ-ի կայքում։

Ըստ այդմ՝ ֆինանսական միջոցներ հատկացնելու կազմակերպության որոշմանը նպաստել են ուկրաինական իշխանությունները՝ երկրի տնտեսությունը համապատասխանեցնելով հունիս ամսվա ծրագրով սահմանված կատարողականի բոլոր չափանիշներին։

Նաև ԱՄՀ-ի դրական որոշման պատճառը Կիևի հետ քաղաքականության ճշգրտումների և բարեփոխումների վերաբերյալ պայմանավորվածությունների ձեռքբերումն էր, որոնք նախատեսված են ռազմական հակամարտության համատեքստում Ուկրաինայի մակրոտնտեսական կայունությունը պահպանելու համար:

Lur24.am