Կիրկորովը նշել է, թե ինչ մասնագիտության մասին էր երազում նախքան երգիչ դառնալը

Մինչ երգիչ դառնալը Ֆիլիպ Կիրկորովը ցանկանում էր լրագրող լինել։ Նա իր երազանքների մասնագիտության մասին խոսել է 5-tv.ru պորտալի թղթակցի հետ զրույցում։

Արտիստի խոսքով՝ ինքը վստահ էր, որ աշխատելու է թերթում.

«Ինձ շատ էր դուր գալիս հոդվածներ ու էսսեներ գրելը: Ընդհանրապես, ես միշտ սիրել եմ գրել ու պատմել»,-ասել է Կիրկորովը։

Lur24.am