Պաղեստինցիները սկսել են զանգվածաբար վերադառնալ Գազայի հյուսիս

Պաղեստինցիները սկսել են զանգվածաբար վերադառնալ Գազայի հյուսիս։

Սպասվում է, որ Գազայի կենտրոնական և հարավային հատվածում գտնվող շուրջ 650 հազար պաղեստինցիներ կվերադառնան հայրենիք՝ հյուսիս: Միայն անցակետի բացման առաջին երկու ժամում վերադարձել է 200 հազար մարդ։

Հիշեցնենք, որ Իսրայելը բացել է անցակետերը այն բանից հետո, երբ ՀԱՄԱՍ-ը համաձայնել է հինգշաբթի օրը հանձնել իսրայելցի պատանդ Արբել Յեհուդին և ևս երկու պատանդի, իսկ շաբաթ օրը ևս երեքին։

Իսրայելի բանակի խոսնակ Ավիչայ Ադրայը նշել է պաղեստինցիների՝ Գազայի հյուսիսային հատված վերադառնալու ժամկետները:

Բնակիչներին թույլատրվում է ոտքով վերադառնալ Գազայի հատվածի հյուսիս՝ Նեցարիմ ճանապարհով և Ռաշիդ փողոց՝ ծովի երկայնքով:

Տեսանյութերը՝ այստեղ

Lur24.am