Շառլ Ազնավուրի հարյուրամյակի տոնակատարությունների շրջանակում տեղի կունենա «Ազնավուրը կինոյում. ռետրոսպեկտիվ ցուցադրություն»՝ վերաբացահայտելու Շառլ Ազնավուրի կինեմատոգրաֆիկ ժառանգությունը։
«Ազնավուրը Շառլի աչքերով» ֆիլմի ցուցադրությանը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին` ժամը 20:00-ին, Երևանի Կարապի լճում։
Միջոցառման հատուկ հյուրերն են Ազնավուրի որդին՝ ֆիլմի պրոդյուսեր Միշա Ազնավուրը և ռեժիսոր Մարկ դի Դոմենիկոն: