«Անհավանական գիշեր Լոս Անջելեսում». Էրիկի մենահամերգին ներկա է եղել նաև նրա դուստրը

Լոս Անջելեսի The Orpheum թատրոնում կայացել է երգիչ Էրիկ Կարապետյանի մենահամերգը: Երգչի կինը՝ Սվետլանա Իշխանյանն ինստագրամում համերգից լուսանկարներ է հրապարակել: Նա ներկա է եղել դստեր հետ:

«Անհավանական գիշեր Լոս Անջելեսում: Այն լցված էր սիրով, ծիծաղով, պարով և հույզերով: Շնորհակալություն բոլորին ջերմ խոսքերի համար:

Հպարտ եմ քեզնով, Էրիկ Կարապետյան»,- հրապարակմանը կից գրել է Սվետլանան:

Համերգից հետո ինստագրամում տեսանյութով կիսվել է նաև Էրիկ Կարապետյանն ու գրառում արել.

«Շնորհակալ եմ ՝ իմ սիրելի ու անփոխարինելի հանդիսատես:
Խոսքեր չեմ գտնում, որ նկարագրեմ Ձեզ ու երեկվա իմ զգացողությունները:
Շնորհակալ եմ, Լոս Անջելես»,- գրել է երգիչը:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от ERIK KARAPETYAN (@erikkarapetyanofficial)

Lur24.am