Չինացի միլիարդատերը կերել է աճուրդում 6,2 միլիոն դոլարով գնած բանանը (տեսանյութ)

Միլիարդատեր Ջասթին Սունը կերել է այն բանանը, որը նախկինում գնել էր աճուրդում 6,2 միլիոն դոլարով, հայտնում է Barron’s ամսագիրը։

Իտալացի նկարիչ Մաուրիցիո Կատելանի «Comedian» կոչվող կոնցեպտուալ արվեստի գործը վաճառվել է ռեկորդային 6,2 միլիոն դոլարով։

Դրա գնորդը TRON կրիպտոարժույթային պլատֆորմի հիմնադիր Ջասթին Սունն է։ Գնումից անմիջապես հետո Սունը հայտարարել է բանանն ուտելու իր մտադրության մասին՝ որպես «եզակի գեղարվեստական ​​փորձի» մաս՝ ընդգծելով դրա նշանակությունը ինչպես արվեստի աշխարհում, այնպես էլ պոպուլյար մշակույթում:

«Երբեք չէի մտածի, որ կասեմ այս խոսքերը՝ վեց միլիոն դոլար՝ բանանի համար», — կատակել է նա: Շուտով միլիարդատերը կատարել է իր խոստումը և կերել պատից ամրացված միրգը։

«Comedian»-ն առաջին անգամ ցուցադրվել է Art Basel-ում, Մայամի Բիչում 2019 թվականին:

Lur24.am