Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters

Ուկրաինան կորցրել է Ռուսաստանի Կուրսկի մարզում օգոստոսյան անսպասելի ներխուժման ընթացքում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը, այս մասին Reuters-ին հայտնել է ուկրաինացի բարձրաստիճան զինվորական աղբյուրը։

«Առավելագույնը մենք վերահսկում էինք մոտ 1,376 քառակուսի կիլոմետր, այժմ, իհարկե, այս տարածքն ավելի փոքր է, հակառակորդը մեծացնում է իր հակահարձակումների ծավալը», — Reuters-ին ասել է Ուկրաինայի գլխավոր շտաբի ներկայացուցիչը։

Lur24.am