Մեսսիի և Ռոնալդուի ժամանակներն անցել են. Ռոդրի

Իսպանիայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին խոսել է իսպանացի ֆուտբոլիստների նվաճած «Ոսկե գնդակների» քանակի մասին:

«Իսպանիան ունեցել է պատմության մեծագույն ժամանակաշրջաններից մեկը, այստեղ էին ամենաուժեղ ֆուտբոլիստներից մի քանիսը, ուստի տարօրինակ էր, որ մենք միայն մեկ «Ոսկե գնդակ» ունեինք, բայց այդ ժամանակ երկու մարսեցիների՝ Մեսսիի և Ռոնալդուի ժամանակաշրջանն էր»,- Ռոդրիի խոսքերն է մեջբերում Diario AS-ը։

Հիշեցնենք, որ Ռոդրին «Ոսկե գնդակը» ստացել է նախորդ մրցաշրջանի արդյունքներով։ Այս մրցաշրջանում կիսապաշտպանը երեք խաղ է անցկացրել, իսկ հետո ծնկի խաչաձև կապանների վնասվածք է ստացել:

Lur24.am