«Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Տատա Մարտինեսը անսպասելիորեն հրաժարական է տվել, վստահեցնում է GiveMeSport-ը։
Ըստ աղբյուրի՝ կողմերը խզել են պայմանագիրը Մարտինեսի անձնական պատճառներով։
Արգենտինացին գործող պայմանագրով պետք է մարզեր ակումբը մինչև գալիք տարվա ավարտ։
Նշենք, որ Մարտինեսի գլխավորությամբ Բեքհեմի թիմը վաստակել էր 74 միավոր ՄԼՍ-ի կանոնավոր առաջնությունում և դուրս եկել փլեյ օֆ առաջին հորիզոնականով։ Արդեն առաջին փուլում «Ինտեր Մայամին» պարտվել էր «Ատլանտա Յունայթեդին» 1:2 հաշվով։