Թբիլիսիում բախումներ են. ցուցարարներին բերման են ենթարկում

Վրաստանի ՆԳՆ հատուկ ջոկատայինները Թբիլիսիում ցրել են ցուցարարներին, որոնք վրաններով փակել են Թբիլիսիի պետական ​​համալսարանի շենքի մոտ գտնվող պողոտան։

Ոստիկաններն ամբողջությամբ մաքրել են Ճավճավաձեի պողոտան՝ ցուցարարներին մղելով մոտակայքում գտնվող Մելիքիշվիլի պողոտա։

Դրանից հետո բախումներ են սկսվել ցուցարարների և ոստիկանների միջև, գրում են վրացական լրատվամիջոցները:
Ոստիկանությունը փորձում է հետ մղել ցուցարարներին և մաքրել ճանապարհը։ Օգտագործվում է արցունքաբեր գազ։

Ցուցարարները դիմադրում են: Ոստիկանների վրա քարեր են նետում: Մի քանի հոգի բերման է ենթարկվել։

Հիշեցնենք, որ Վրաստանի ընդդիմությունը շուրջօրյա բողոքի ցույցեր է սկսել՝ բոյկոտելով երկրում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Նրանք պահանջում են չեղարկել դրանց և անցկացնել նոր ընտրություններ: Վրաստանի նախագահը ևս կոչ է արել ընդդիմությանը շարունակել բողոքի ցույցերը:

Lur24.am