Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը խոսել է ազգային թիմի 39-ամյա հարձակվող և ավագ Կրիշտիանու Ռոնալդուի բարձր արդյունավետության մասին՝ Ազգերի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում Լեհաստանի հետ խաղից հետո (5:1), որտեղ նա դուբլ է ձևակերպել և գոլային փոխանցում կատարել:
«Կարևոր է, որ նրա պատասխանատու մոտեցումը մարզումների նկատմամբ արդյունք է տալիս։ Նա կարգապահ է և շատ է աշխատում, դրա համար էլ Ռոնալդուն շարունակում է անել այն, ինչ անում է համաշխարհային ֆուտբոլի ամենաբարձր մակարդակում՝ գոլեր խփել», -ասել է նա:
Ընթացիկ մրցաշրջանում 39-ամյա հարձակվողը ակումբի և հավաքականի կազմում խփել է 15 գոլ: