Ադրբեջանը հասավ իր ուզածին, պատերազմ չի ուզում, Հայաստանը «պետք» է վերջ տա զինվելnւն. Ալիև

Հայաստանը «պետք» է հրաժարվի զինվելու քաղաքականությունից, սրան «պետք» է վերջ տալ. այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Այս մասին ես բազմիցս խոսել եմ։ Նրանք պետք է հրաժարվեն դրանից, քանի դեռ ուշ չէ: Նրանք երբեք չեն կարողանա մրցել մեզ հետ։ Մենք պատերազմ չենք ուզում: Մենք հասանք մեր ուզածին, ապահովեցինք մեր տարածքային ամբողջականությունն ու պետական ինքնիշխանությունը», — ասել է Ադրբեջանի նախագահը։

Ալիևի պնդմամբ՝ «որոշ արևմտյան երկրներ Երևանին դրդում են նոր պատերազմի, ինչը աղետ կլինի Հայաստանի համար»:

«Ես հայկական կողմին բազմիցս բացատրել եմ, որ չպետք է ենթարկվեն սադրանքների, բայց Հայաստանը շարունակում է զինվել։ Մենք, տեսնելով դա, պետք է պատրաստ լինենք ցանկացած սադրանքների։ Ադրբեջանի զինված ուժերը գտնվում են լիարժեք մարտական պատրաստության վիճակում»,- ասել է նա:
Lur24.am