ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփը պետքարտուղարի պաշտոնում դիտարկում է Գերմանիայում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Գրենելին. այս մասին Axios պորտալին հայտնել է երկու աղբյուրը:
Նրանց խոսքով՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում Գրենելը Թրամփին խորհուրդներ է տվել արտաքին քաղաքականության վերաբերյալ և, նշանակվելու դեպքում, ամենայն հավանականությամբ, կենտրոնանալու է ռուս-ուկրաինական կարգավորման ուղղությամբ:
Պետքարտուղարի պաշտոնի մյուս թեկնածուներն են սենատոր Բիլ Հագերթիին, որը Թրամփի օրոք Ճապոնիայում դեսպան է եղել, և Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջեյմս Օ’Բրայենը: