ՀՀ-ն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Բաքվից հիշեցրել են Փաշինյանի՝ անցած տարվա հնչեցրած խոսքերը

Ադրբեջանական թվիթերյան ալիքներից մեկում հիշեցրել են 2023 թվականի մայիսին ԱՄՆ ՄԶԳ ադմինիստրատորի օգնական Էրին ՄակՔիի հնչեցրած խոսքերը.

«Փաշինյանն առաջին անգամ շատ հրապարակային հայտարարեց, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչը կարևոր առաջին քայլն էր, որ թիմը դրել էր սեղանին»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ադրբեջանցի դիվանագետ, Գերմանիայում Ադրբեջանի դեսպան Նասիմի Աղաևը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե «փաստը մնում է փաստ, որ Արցախի տարածքը միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի տարածք է եղել և կա»։

«Բոլոր նրանց համար, ովքեր ձգտում են լինել ավելի հայեցի, քան հայերը»,- X-ում հրապարակված տեսանյութին կից գրել էր Աղաևը։

Lur24.am