Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանն ավարտել են համատեղ զորավարժությունը

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Բաքվում ավարտվել է Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի զինված ուժերի «Անվերջություն-2026» (Eternity-2026) համատեղ զորավարժությունը։ Համակարգչային կառավարմամբ հրամանատարաշտաբային զորավարժության ընթացքում զինվորական հրամանատարներն ու շտաբների աշխատակիցները համակարգչային ծրագրերի և մոդելավորման միջոցով մշակում են ռազմական գործողությունների սցենարներ, կայացնում որոշումներ և համակարգում ստորաբաժանումների գործողությունները։

Այն մեկնարկել էր Ադրբեջանում ընթացիկ տարվա նոյեմբերի 12-ին։ Զորավարժության նպատակն է զարգացնել երեք երկրների զինված ուժերի ուսուցումն ու համագործակցությունը, ինչպես նաև բարձրացնել անձնակազմի համատեղ գործելու կարողությունները։ Զորավարժության նպատակների թվում էր առաջ մղել բազմազգ խաղաղության աջակցման գործողություններին ուղղված նախապատրաստական աշխատանքները։

Lur24.am