Մեր հարվածը կլինի մահացու և ճշգրիտ, Իրանը չի հասկանա՝ ինչ պատահեց իր հետ և ինչպես. Իսրայելի ՊՆ ղեկավար

Իսրայելի հարվածն Իրանին կլինի «մահացու, ճշգրիտ և շատ անսպասելի», հայտարարել է պաշտպանության նախարար Յոավ Գալանտը:

Ելույթ ունենալով Իսրայելի պաշտպանության բանակի 9900 հետախուզական ստորաբաժանումում՝ Գալանտը նշել է, որ Իրանը «չի հասկանա՝ ինչ պատահեց իր հետ և ինչպես»: Այս մասին գրում է Times of Israel-ը:

Գալատն ընդգծել է, որ  հոկտեմբերի մեկի գիշերն Իրանի կողմից Իսրայելի ուղղությամբ 181 բալիստիկ հրթիռների արձակումը «ագրեսիվ էր, բայց ձախողված էր, քանի որ դրանք ճշգրիտ չեն խոցել թիրախները»:

Գալլանտը շեշտել է, որ հարձակման ժամանակ Իսրայելի պաշտպանության բանակը չի տուժել: Նրա պնդմամբ՝ իսրայելական ավիաբազաների բոլոր թռիչքուղիները գործում են, ոչ մի ինքնաթիռ չի վնասվել, ոչ էլ տուժել են զինվորներ կամ քաղաքացիական անձինք:

Գալանտի խոսքով՝ իսրայելական անվտանգության ողջ համակարգը՝ ցամաքում գտնվող զինվորից մինչև վարչապետ, սինխորնավորված է Իրանի դեմ հարվածի շուրջ:

Միևնույն ժամանակ Իրանը հրապարակել էր արբանյակային լուսանկարներ՝ ապացուցելով, որ իր հարվածից իսրայելական ավիաբազաները վնասներ են կրել:

Lur24.am