«Իմ ծննդավայրն է և իմ երազանքն է եղել Էջմիածնում համերգ ունենալ, իմ մտահղացումն էր: Ես իմ միջոցներով նվեր եմ արել իմ քաղաքին, իմ ժողովրդին»,- երեկ Էջմիածնում կայացած համերգից հետո Tert.am Life-ի հետ զրույցում ասաց երգիչ Սարոն ու փաստեց, որ անվճար համերգից ավելի թանկ էմոցիաներ ստացավ, քան երբևէ ստացել էր:
«Ծնունդդ շնորհավոր, իմ ծննդավայր Էջմիածին: Երջանիկ եմ , որ այս տարի իմ երգերի ներքո նշեցինք սուրբ ծնունդդ»,- համերգից հետո ինստագրամի իր էջում հրապարակած տեսանյութին կից գրել է երգիչը: