Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մեկնեց Ֆարերյան կղզիներ

Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Ֆարերյան կղզիներ, որտեղ հոկտեմբերի 10-ին ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության շրջանակում կմրցի Ֆարերյան կղզիների ընտրանու հետ:

Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

Հանդիպման մրցավար է նշանակվել Օլեքսի Դերևինսկին, մրցավարի օգնականներ՝ Սեյմոն Շլոնչակը և Վիկտոր Մատյաշը: Հանդիպման չորրորդ պաշտոնյան կլինի Վիտալի Ռոմանովը, իսկ VAR-ի պատասխանատուները կլինեն Նիկոլա Բալակինը և Դենիս Շուրմանը։

Ֆարերյան կղզիներ-Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 10-ին՝ ժամը 22։45-ին:

Lur24.am