Նահանգապետ Թիմ Ուոլզը զանգահարել է ինձ՝ խնդրելով միասին աշխատել Մինեսոտայի հարցում․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Մինեսոտայի նահանգապետը զանգահարել է իրեն, և նրանք այժմ «միակարծիք են»։

«Նահանգապետ Թիմ Ուոլզը զանգահարել է ինձ՝ խնդրելով մեզ միասին աշխատել Մինեսոտայի հարցում։ Դա շատ լավ զանգ էր, և մենք, կարծես, միակարծիք ենք», — գրել է Թրամփը Truth Social-ում՝ հավելելով, որ շուտով կրկին կկապվի նահանգապետի հետ։

Ավելի վաղ նախագահը հայտարարել էր, որ Սպիտակ տան սահմանային անվտանգության աշխատակից Թոմ Հոմանին կուղարկի Մինեսոտա՝ ներգաղթի վերահսկողության դեմ բողոքի ցույցերի ֆոնին։

Lur24.am