Ռամուշի գոլը հաղթանակ բերեց ՊՍԺ-ին

Ֆրանսիայի առաջնության 11-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն Փարիզում մրցեց «Նիցայի» հետ։ Իսպանացի Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը հաղթեց 1:0 հաշվով (տեսանյութ

Ավելացված 5-րդ րոպեին վրացի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիայի փոխանցումն արդյունավետ օգտագործեց պորտուգալացի հարձակվող Գոնսալու Ռամուշը։

ՊՍԺ-ն 24  միավորով առաջատարն է, «Նիցան» 8-րդն է՝ 17 միավոր։

Lur24.am