Ջրաշենում հարևանների վիճաբանությունը հասել է դանակով միմյանց սպառնալուն

ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ սեպտեմբերի 24-ին Ջրաշեն բնակավայրում հողամասի շուրջ տարաձայնություններ են սկսվել հարևանների միջեւ, որից հետո հողամասի պատկանելության հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ հարվածել են միմյանց:

Դրանից հետո Հ.Հ-ն գրպանից հանել է դանակը, հարձակվել է հարևանի վրա, դրել կոկորդին և տվել է սպանության սպառնալիք:

Lur24.am