ՀՀ-ն պետք է վերացնի խաղաղության համաձայնագրի կնքման ամենալուրջ խոչընդոտը․ Բայրամովը՝ Իրանի ԱԳ նախարարին

Սեպտեմբերի 24-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում տեղի է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հանդիպումը։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։

Բայրամովն իրանցի գործընկերոջը տեղեկացրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։ Նա ասել է, որ վերջնական խաղաղության պայմանագրի կնքման ամենալուրջ խոչընդոտը Հայաստանի մի շարք իրավաքաղաքական փաստաթղթերում, հատկապես Սահմանադրության մեջ «Ադրբեջանի դեմ տարածքային պահանջների» առկայությունն է։

Ադրբեջանի ԱԳ նախարարը իրանական կողմին հայտարարել է, թե «Հայաստանում շարունակվում են արագ տեմպերով ռազմականացվել՝ դա որակելով ռևանշիստական միտումներ»։

«Սա վնասում է տարածաշրջանում անվտանգության և կայունության հաստատման մեր ջանքերին»,- ասել է Բայրամովը։

Lur24.am