Իրանի նախագահը նախազգուշացրել է, որ Լիբանանը կարող է դառնալ «եւս մեկ Գազա»

Իրավիճակը Լիբանանում կարող է վերաճել տարածաշրջանային հակամարտության, որը վտանգավոր կլինի ամբողջ աշխարհի համար։ Այսպիսի կարծիք է հայտնել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Կա վտանգ, որ [Լիբանանում] տեղի ունեցող իրադարձությունների հրդեհը կտարածվի ամբողջ տարածաշրջանում։ Մենք չպետք է թույլ տանք Լիբանանին դառնալ եւս մեկ Գազա Իսրայելի ձեռքին»,- ասել է նա CNN հեռուստաընկերության հարցազրույցում։

Փեզեշքիանը նախազգուշացրել է, որ այդ իրադարձությունները կարող են վերաճել տարածաշրջանային հակամարտության, որը «վտանգավոր կլինի գալիք խաղաղության եւ հենց Երկիր մոլորակի համար»։ «Մենք պետք է կանխենք շարունակվող հանցավոր գործողությունները, որոնք կատարում է Իսրայելը։ «Հեզբոլլահը» չի կարող միայնակ դիմակայել երկրին [Իսրայելին], որին պաշտպանում, աջակցում եւ մատակարարում են արեւմտյան եկրները»,- ամփոփել է Իրանի նախագահը։

Lur24.am